Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21.20-ի սահմաններում Սայաթ–Նովա պողոտայում՝ Կենտրոն վարչական շենքի դիմաց, իրար են բախվել «Տոյոտա Ռավ-4» մակնիշի 22 ԼՍ 848 համարանիշի և «Մերսեդես» մակնիշի 27 ՕՍ 070 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես «Առավոտին» դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի արդյունքում բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Մերսեդես»–ը վարել է 31-ամյա Պարույր Սարգսյանը, իսկ «Տոյոտա Ռավ-4»-ը՝ 22-ամյա Կորյուն Հարությունյանը։ Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։