Լրահոս
Օրվա լրահոսը

Սարկոզին սպառնում է շրջանառության մեջ դնել ցեղասպանության ժխտման նոր օրինագիծ

Փետրվար 01,2012 21:12

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ այսօր հայտարարել է, որ եթե Սահմանադրական դատարանը մերժի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, ապա ինքը նոր օրինագիծ շրջանառության մեջ կդնի:

Իր հերթին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը, ելույթ ունենալով «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համաժողովին, հայտարարել է, թե Ֆրանսիայի Սենատի կողմից հաստատված հայտնի օրինագիծը ռասիստական եւ անջատողական է, եւ այն արտահայտում է Եվրոպայում աճող ռասիզմն ու իսլամաֆոբիան: Էրդողանը կրկին շեշտել է, որ իրենք պատասխան քայլեր կձեռնարկեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829