Իտալիացիներն առանձնահատուկ վերաբերմունք ունեն էրոտիկայի նկատմամբ, անգամ՝ դրա ծայրագույն դրսեւորման՝ պոռնոյի: Եւ պատահական չէ, որ «հասուն կինոյի» ոլորտի ամենաճանաչված ու ամենահաջողակ դերասանների, ռեժիսորների ու պրոդյուսերների ճնշող մեծամասնությունը հենց Ապենինյան թերակղզու ներկայացուցիչներն են:
Վերջերս «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը ճանաչվել է վերջին 25 տարիների Իտալիայի լավագույն դարպասապահ: Հենց այդ առիթով էլ այդ երկրի կանանց տպագիր հանդեսները, որոնք, իհարկե, գիտեին, թե ով է Բուֆոնը խաղադաշտում, որոշել էին նրա գեղեցկուհի կնոջից՝ Ալյոնա Սերեդովայից, տեղեկանալ, թե Բուֆոնն ինչպիսի՞ն է անկողնում եւ ինչպե՞ս է կատարում տղամարդու իր պարտականությունները: Նա էլ առանց քաշվելու հասարակության դատին է ներկայացրել ամբողջ իրականությունը՝ հայտարարելով. «Իմ ամուսինը լավագույնն է բոլոր առումներով: Իսկ անկողնում գերազանցում է անգամ Ռոկո Սիֆրեդիին»:
Ովքեր չգիտեն, տեղեկացնենք, որ Սիֆրեդին պոռնո ժանրի ֆիլմերի հանրահայտ «աստղ» Ռոկո Տանոյի բեմական կեղծանունն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ