Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 18.40-ի սահմաններում, Երևան–Իջևան ավտոճանապարհի 133.5 կմ–ի հատվածում իրար են բախվել 25-ամյա Թաթուլ Սարգսյանի վարած «Օպել» մակնիշի 27 ՕԼ 731 համարանիշի, 26-ամյա Կարեն Խաչատրյանի վարած «Ֆորդ» մակնիշի 174 ՍՕ 64 համարանիշի և 23-ամյա Կարեն Սարգսյանի վարած «ԲՄՎ X 5» մակնիշի 44 ՏՕ 707 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «Օպել»–ի ուղևոր 82–ամյա Աշոտ Հարությունյանը առաջին բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Իջևան բժշկական կենտրոն։
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 4-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատարի տեղակալ Կարեն Մատինյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։