Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահը չընդառաջեց լրագրողներին

Փետրվար 01,2012 19:35

Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը չի ընդառաջել խորհրդարանում աշխատող լրագրողներին եւ չի վերանայել ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանին աշխատանքից ազատելու կարգադրությունը: Ըստ media.am կայքի՝ «Սամվել Նիկոյանը, տեղեկանալով ստորագրահավաքի մասին, այսօր ընդունել է լրագրողներին: Հանդիպմանը ներկա եղածները պատմում են, որ Ազգային Ժողովի նախագահի համար անակնկալ էր Գոհար Պողոսյաին պաշտպանող հայտարարությանը միացողների մեջ տեսնել տարբեր ուղղվածության լրատվամիջոցների լրագրողների: 

Ըստ հանդիպման մասնակիցների՝ Նիկոյանն ասել է, թե Գոհար Պողոսյանը անաշխատունակության կեղծ տեղեկանք է ներկայացրել: ԱԺ նախագահը չի պատրաստվում վերանայել իր կարգադրությունը եւ իր նախկին աշխատակցին պատրաստ է ընդունել եւ հետը զրուցել 1-2 ամիս հետո»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829