Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ եւ եվրոպացի դիզայներները՝ «Նորաձեւության ճանապարհում»

Փետրվար 01,2012 19:19

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Նորաձեւության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագրի ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին հայ եւ  եվրոպացի նկարիչ-մոդելավորողների համագործակցության արդյունքում ծնված աշխատանքներ: Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը նշեց, որ երիտասարդ դիզայներների աշխատանքների հավաքածուն կներկայացվի Հայաստանի 3 մարզերում` Շիրակ, Լոռի եւ Սյունիք: Տարվա ընթացքում այն կցուցադրվի  նաեւ եվրոպական երկրներում:

«Նորաձեւության ճանապարհ» ծրագիրը համախմբել է հինգ հայ եւ հինգ եվրոպացի նկարիչ-մոդելավորողների: Եվրոպացի դիզայներները, այցելելով Հայաստան, տասնօրյա շրջագայության ընթացքում ծանոթացել են Հայաստանի մշակույթին, պատմությանը եւ ավանդույթներին, որից հետո արդեն հայ մասնակիցներն են այցելել գործընկերների երկրներ: Ոգեշնչված տարբեր երկրների նորաձեւության բազմազանությամբ` մասնակիցները պատրաստել են  հավաքածուն:

Հիմնական թեման է ազգային ինքնությունը, սակայն հավաքածուների ստեղծմանը զուգահեռ մասնակիցներն անդրադարձել են նաեւ իրենց այցելած երկրների մշակութային ժառանգությանը եւ  ավանդույթներին:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829