Լրահոս
Օրվա լրահոսը

Բնության բողոքը

Փետրվար 01,2012 18:24

Հրապարակված նյութի հեղինակը մասնակցում է մրցույթի: Հրապարակումները, որոնք փետրվար  ամսվա ընթացքում կունենան 2000-ից ավելի ընթերցող, կարժանան մրցանակի խմբագրության կողմից:


Առավոտ է, երևանյան սովորական առավոտ: Արևն արդեն վաղուց իր ճառագայթներով պարուրել է Երևանը: Օդը վճիտ է ու անչափ դուրեկան, իսկական զբոսնելու եղանակ:

Երբևէ զբոսնե՞լ եք միայնակ: Այնքա~ն խորհրդավոր է, այնքա~ն տրամադրող: Հեռու ես ամեն տեսակի խնդիրներից, մոտ` բնությանը, բնականին: Երբ ամեն ինչ այնքան հոգնեցնող է ու անփոփոխ, պահանջ եմ ունենում առանձնանալու առօրյա կյանքից: Այսօր այդ օրերից է: Եվ ահա թե ինչ պատմության անսպասելի ունկնդիրը դարձա ես:

Ծառերի մտորումները… Երևի հիմա կծիծաղեք, բայց մի՜ շտապեք, որովհետև նրանք ևս ունակ են դատողություններ անելու, գնահատելու:

-Օ~ֆ, – հառաչում է կեչին, – ամեն ինչ նույնը. Նույն դեմքերը, նույն թիթիզ աղջիկները, իրար նմանակող մարդիկ… Որքա~ն եմ հոգնել այս ամենից, միապաղաղությունից:

-Է՜հ, դու էլի նույնն ես ասում, – կեչուն հակաճառեց ուռենին: – Դու ապրել չգիտես, ապա մի շուրջդ նայիր` ինչ ուրախ են մարդիկ, ինչքա~ն գեղեցիկ աղջիկներ են ամեն օր անցնում մեր կողքով: Ի~նչ գեղեցիկ հագուկապով, ոնց որ քայլող արքայադուստրեր լինեն: Հրաշալի է կյանքը:

-Այո՜, դու ճիտ ես: Ամեն ինչ գեղեցիկ է, բայց արհեստական: Հապա նայի՜ր այն աղջկան, ինքա~ն հմայիչ կլիներ նա առանց «Ճչուն» շպարի: Աչքերը բավականին արտահայտիչ, անմեղ, ի՞նչ կարիք կար այդքան կոպիտ ընդգծել…

-Բավական է դժգոհես կյանքից, կեչի՜, – նա այդպես է հարմար գտել, նրան այդպես է դուր գալիս:

– Ի՞նչ ուզում ես, ասա, միևնույնն է, բնականն արդեն իր տեղը զիջում է արհեստականին: Գիտե՞ս կեչի՜, ես վախենում եմ, որ մի օր էլ մարդիկ բնական ծառերի փոխարեն կգերադասեն արհեստականը: Բայց Աստված չանի, որ այդ օրվան հասնենք:

Տեսնու՞մ եք, անգամ բնության հրաշալիքներն են վախենում արհեստական միջոցներից: Հիմա ի՞նչ. շարունակե՞նք կյանքը արհեստական շպարով, պահվածքով, թե՞ մեր կյանքին բնական շունչ հաղորդենք:

Սարգսյան Հասմիկ

«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…

Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական» ([email protected])

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829