Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի քիչ առաջ ավարտված նիստում քննարկվել են ՀԱԿ անդամ կուսակցությունների՝ մեծամասնական ընտրակարգով առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունները: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Պատասխանելով մեր հարցին, պարոն Զուրաբյանը հավելեց նաեւ, որ Կոնգրեսի համամասնական ցուցակի վերաբերյալ քննարկումներ այսօր չեն եղել: Նա նաեւ ասաց, որ նշյալ հարցերով որոշումներ ակնկալել դեռեւս վաղ է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ