Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի մոտ ՕԵԿ-ի սինդրոմն է արթնանում

Փետրվար 01,2012 17:46

ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանի համոզմամբ, ԲՀԿ-ն Արթուր Բաղդասարյանի սինդրոմն է օգտագործում ու «ընդդիմության խաղեր է տալիս»: Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի հետ բանավեճում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ անդամ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը. «Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ իրենք ոչ միայն պահելու են եղած տեղերը Ազգային Ժողովում, այլեւ ավելացնելու են: Վերակենդանացման փորձեր է արվում «Օրինաց երկրին»Այս բոլորը բերում են մի հանգրվանի, որ իշխանությունները որոշել են առաջիկա ընտրությունները կեղծել, միայն մի տարբերությամբ` առանց հնարավորինս քիչ աղմուկի»:

 

Ռաֆիկ Պետրոսյանն էլ հակադարձեց. «Այս բոլոր պատճառաբանությունները, որ բերեց իմ գործընկերը, դրանք վաղուց ծանոթ հին երգ է, որ բոլոր ընտրություններից առաջ երգում են համապատասխան հեղինակները: Եթե ՀԱԿը գտնում է, որ ընտրությունները կեղծելու են, ինչո՞ւ Է գնում ընտրությունների: Հետո էլ ասեմ, որ չեն կեղծվելու, որովհետեւ Հանրապետական կուսակցությունը կեղծելու կարիք չունի, նա այնքան ռեսուրս ունի, այնքան ռեզերվներ ունի: Հանրապետության 950 համայնքի 750 –ի ղեկավարները հանրապետական են»:

Պետրոս Մակեյանն էլ շարունակեց. «Հին երգը երգում է նաեւ իշխանությունը, թե արդար ընտրություն է լինելու, արկղեր չեն գողանալու, գլուխներ չեն ջարդելու: Սկզբից եմ ասել՝ անելու են նույն բանը հնարավորինս առանց աղմուկի , բայց բացառված չէ, որ էլի գլուխ չեն ջարդելու»: Պարոն Մակեյանն ասաց, որ ՀԱԿ-ի քաղաքական խորհրդում քննարկել են, եթե ընտրությունները կեղծվեն, իմաստ ունի՞ այդ մանդատները վերցնել: Միաժամանակ նա չասաց, թե կեղծելու դեպքում կվերցնե՞ն, թե` ոչ. «Եթե ընտրությունները կեղծվեցին, այս անգամ ժողովուրդը դուրս է գալու փողոց ու մինչեւ վերջնականապես խնդիրը չլուծի, փողոցից տուն չի գալու»: ՀՀԿ պատգամավորն էլ խորհուրդ տվեց. «Դրա համար բոլոր կուսակցությունները իրենց կարողությունները պետք է ուղղեն օբյեկտիվ ընտրությունների կազմակերպմանը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829