Հրապարակված նյութի հեղինակը մասնակցում է մրցույթի: Հրապարակումները, որոնք փետրվար ամսվա ընթացքում կունենան 2000-ից ավելի ընթերցող, կարժանան մրցանակի խմբագրության կողմից:
Բողոքում եմ ես, իմ եսն է բողոքում: Սա իմ եսն է, իսկ դա քո եսն է, բայց մի մոռացիր, որ Աստված ստեղծել է բոլորիս հավասար: Ցավոք այսօր շատ մարդկանց բողոքն է այս կյանքի անհավասարության դեմ: Նայում ես շուրջդ և սկսում ես մտածել, շատ մտածել և ինչքան ընկնում ես մտքերի գիրկը էլ ավելի ես տխրում: Օրեցօր շատանում են նոր ձեռնարկատերերը, իսկ նայում ես մյուս կողմ և տեսնում ես, որ երեխաներ կան ովքեր նույնիսկ զուգագուլպա չունեն հագնելու և իրենց մարմինը տաք պահելու միջոցներ չունեն: Շատ եմ տալիս ինքս ինձ այն հարցը. տեսնե՞ս այն մարդիկ, ովքեր ամեն օր մտածում են, թե այսօր ինչ համեղ ուտեստ կարելի է ուտել, ինչպե՞ս վայլել այդ գումարը, մի՞թե նրանց մտքում ընդամենը մեկ վայրկյան իրենք չեն կարողանում մտածել դրսում ձեռքը մեկնած այն տատիկի մասին, ով օր ու գիշեր նստած այդ սառը քարին գումար է խնդրում, կամ մի պահ թող մտածեն, որ գյուղում կան մարդիկ ովքեր ջուր չունեն, ովքեր չգիտեն, թե իրականում ինչ է կյանքը, նրանք ուղղակի ապրում են, գոյատևում և արցունքն աչքերին սպասում են, թե մի օր իրենք էլ կապրեն այնպես, ինչպես երբեք չեն ապրել՝ օրվա հացն ունենալով:
Բողոքը շատ դիպուկ բառ է, այն շատ կոպիտ է իր հնչեղությամբ, բայց հենց այդպես էլ պետք է, քանի որ երբ դու արտասանում ես այդ բառը. այն մարդը, ով կանգնած է քո դիմաց մտածում է, որ այժմ ձայնի ուժգնություն է լինելու: Այդ պահին կարծես դու ամբողջ եռանդդ դնում ես այդ բառի ամեն տառի մեջ: Ուղղակի պետք է մի պահ կանգնես հայելու առջև և նայես քեզ: Տեսնու՞մ ես՝ դու էլ ես մարդ, ես էլ եմ մարդ՝ երկուսս էլ արարածներ ենք, այնպես որ թույլ մի տուր, որ քեզ էլ ընդգրկեն այն արտահայտության մեջ, որը դարձել է թևավոր խոսք կարդա և հասկացիր, որ մարդկային արժեքներ գնահատելը շատ բարձր գնահատական է, բայց մի բարձր դասիր քեզ դիմացինիցդ, թե չէ դու էլ կլինես Ջորջ Օրվելի «Անասնաֆերմայի» հերոսներից մեկը, բայց այս տողերում. «Բոլոր անասուններն հավասար են, բայց շատ անասուններ ավելի հավասար են, քան մյուսները»:
Միլենա Մաթևոսյան
«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…
Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական» ([email protected])