Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրտուալ կյա՞նք, թե՞ իրականություն

Փետրվար 01,2012 17:21

 

Հրապարակված նյութի հեղինակը մասնակցում է մրցույթի: Հրապարակումները, որոնք փետրվար  ամսվա ընթացքում կունենան 2000-ից ավելի ընթերցող, կարժանան մրցանակի խմբագրության կողմից:
Առաջին հայացքից ոչ այդքան կարևոր հարց կարող է թվալ , սակայն մի պահ արժե հիշել մեր առօրյան` ինչպե՞ս է այն սկսվում: Արթնանում ես, ասենք՝ առավոտյան ժամը տասին, դեռ կիսաբաց աչքերով մոտենում ես համակարգչին , շոշափող զգայարաններիդ միջոցով սկսում ես ման գալ այն կոճակը, որի մի սեղմումով ստիպում ես բուռն առօրյայից, տարբեր search-երից , одноклассник-ից , facebook-ից գերհոգնած սիրելի համակարգչին արթնանալ: Դժգոհության ձայներ արձակելով` նա նույնպես արթնանում է, ու մինչ նա վերջնականապես հունի մեջ կընկնի, սուրճ ես պատրաստում ու սկսում օրդ: Ստուգում ու պատասխանում ես բոլոր նամակներին ` լինի դա facebook-ից, mail-ից, թե մեկ այլ ցանցից, արդյունքում չես նկատում, թե ինչպես է անցնում ժամանակը : Ահա կեսօր է, կարելի է գիշերանոցը փոխարինել սովորական հագուստով , խառնված սանրվածքը փոքր-ինչ ուղղել , իսկ սուրճի չորացած նստվածքով լի բաժակը կարելի է և լվանալ, ու ինչո՞ւ ոչ, մի քիչ հեռուստացույց դիտել : Փոխում ես ալիքները, ոչինչ չկա հետաքրքիր, և միտք է ծագում. տեսնե՞ս Աննան պատասխանեց նամակիս կամ արդեն mail-իս ուղարկված նկարները հասած կլինեն երևի: Այդ մտքերով պարուրված, մինչ կրկին համակարգչին մոտենալը, հասկանում ես , որ քաղցած ես `վերցնում ես այն ինչ հարկավոր է և տեղափոխվում ես մեծն համացանցի դիմաց . չէ՞ որ նրան երկար ժամանակ չի կարելի միայնակ թողնել : Իրավացի էիր. Աննան պատասխանել է, իսկ նկարներդ էլ արդեն հասել են, կարելի է մի քիչ խաղ խաղալ և այդ պահին լսում ես մայրիկի բարկացած ձայնը, որ արդեն ուշ է, պետք է պառկել քնելու: Ու հասկանում ես, որ դու առանց համակարգչի կյանք չունես, դու արթնանում ես նրա հետ, նրա հետ սուրճ ըմպում, հաց ուտում, խոսում, գրում, խաղում ու ամեն ինչ վիրտուալ է, շոշափելի ոչինչ չկա: Իսկ ինչպե՞ս էր առաջ, ինչպե՞ս էին մարդիկ ապրում, երբ չկար համացանցը : Այն ժամանակ մեզ համար կար իրականությունը: Այսօր միայն 90-ական թվականներին ծնված պատանիներն ու երիտասարդները կարող են հասկանլ, թե ինչ են իսկական խաղերը , երբ դպրոցից կավիճ էինք գողանում, որ բակում երեխաների հետ կլաս գծենք, երբ տանը` մայրիկից գաղտնի, « ռեզին» էինք վերցնում ու երեք աղջիկներով կապում էինք այն ու թռնում դրա վրայով: Միայն մենք կարող ենք հասկանալ , թե ինչ է իսկական նկարը , որը ոչ թե mail-ով էինք ստանում , այլ սպասում էինք, թե ժապավենի երեսունվեցերորդ կադրը երբ է լրանալու, որ տանեինք Kodak կամ Konica ու հանել տայինք: Մենք մեր ընկերուհիների հետ չէինք շփվում ինտերնետային նամակներով, այլ պարզապես մեր անգույն հեռախոսներից գեղեցիկ բանաստեղծություններ էինք ուղարկում միմյանց, և որպես կանոն, այն երբեք անպատասխան չէր մնում: Իսկ երբ ցանկանում էինք տեսնել իրար, բնավ չէինք միացնում մեր wabcamera-ները, այլ զանգահարում էինք տան` դեռ այն ժամանակ մատով քաշովի հեռախոսներով ու պայմանավորվում բակի անկյունում կամ այգու կամրջի տակ , իսկ մայրիկի բարկացած ձայնը լսում էինք այն ժամանակ, երբ արդեն ուշ էր և պետք էր տուն բարձրանալ …

Այսօր շատ մարդիկ իրենց անհրաժեշտ իրերը գնում են ոչ թե խանութներից , այլ պարզապես մեկ անգամ ձախ քլիկ անելով, լուրերը կարդում են ոչ թե թերթերից , ինչպես ընդունված էր առաջ , այլ նորից մեկ կլիկի հարվածով: Եվ եթե սթափ դատենք, ուր է տանում մեզ նման զարգացումը , արդյոք այն չի՞ ռոբոտացնում մարդկային բանականությունը:

 

Մելինե Հովհաննիսյան

 

«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…

Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական» ([email protected])

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829