«Ստյոպա, երեխային արթնացրեցիր»:
«Ոչ, չարթնացրի. երեխային էլ է հետաքրքիր»:
Այս երկխոսությունը, ըստ Panorama.am-ի՝ տեղի ունեցավ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական, ավելի քան չորս ժամ տևած նիստի ժամանակ, երբ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հանձնաժողովի անդամներին ու կառավարության ներկայացուցչին էր ներկայացնում «Ժառանգության» հեղինակած «Լյուստրացիայի մասին» օրենքի նախագիծը. քննարկվում էր դրա առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ ներառելու հարցը:
Երեխան, ում իր ելույթով արթնացրեց Ս.Սաֆարյանը, վերջինիս գործընկեր Զարուհի Փոստանջյանի կրտսեր դուստրն էր, ով մայրիկի հետ եկել էր նիստի ու սկզբում բավականին աշխույժ էր, սակայն չդիմանալով մեծերի խելացի քննարկումներին` քնել էր մոր գրկում: