Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային բանկը հրապարակել է հաշվետվություն Վրաստանում հակակոռուպցիոն պայքարի հաջողության վերաբերյալ

Փետրվար 01,2012 16:39

«Պետական ծառայությունների ոլորտում կոռուպցիայի դեպ պայքարի Վրաստանի փորձը հաջողության յուրահատուկ օրինակ է, որի որոշ մասեր կարող են կիրառվել պետական ծառայությունների ոլորտում համատարած կոռուպցիայի նման խնդիրներ ունեցող այլ պետություններում», – ասված է երեքշաբթի օրը Համաշխարհային բանկի կողմից հրապարակված հաշվետվությունում:

«Վարդերի հեղափոխության ժամանակից՝ 2003 թվականի վերջից, Վրաստանը մեծ հաջողություններ է ունեցել պետական ծառայության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի գործում», – գրում է Համաշխարհային բանկի հաշվետվությունը: – «Սակայն շատ քիչ է գրված այն մասին, թե ինչպես է հաջողվել իրականացնել այդ պայքարը»:

Հաշվետվությունում փորձ է կատարվում կոնկրետ դեպքերի ուսումնասիրության և պետական ծառայողների հետ հարցազրույցների միջոցով նկարագրել երկրում կոռուպցիայի դեմ ծավալված պայքարը, ինչպես նաև վերլուծել կառավարության, պետական ծառայություններ մատուցողների և դրանցից օգտվողների միջև ստեղծված հաշվետվողականության շրջանակը:

«Վրաստանի փորձը վկայում է այն մասին, որ «կոռուպցիան ներկառուցված է մշակույթի մեջ» արտահայտությունը չի համապատասխանում իրականությանը, և քաջալերում այլ պետությունների քաղաքականություն մշակողներին, պաշտոնատար անձանց և մտահոգված քաղաքացիներին, ովքեր նպատակ են հետապնդում ազատվել կոռուպցիայից պետական ծառայությունների ոլորտում», – նշված է Համաշխարհային բանկի հաշվետվությունում:

Ամերիկայի Ձայն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829