Հայտնի է, որ կիրակի օրը ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները փողոցից ձերբակալել էին Գյումրու մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի դեկան, Մարմարաշեն գյուղի բնակիչ Արտաշես Մկոյանին: Իրավապահները 70-ամյա փիլիսոփայության դոկտորին կասկածել էին հեռակա բաժնում սովորող ու դասի չհաճախող արմավիրցի ուսանողի հետ գործարքի մեջ մտնելու, քննություններն ու ստուգարքները նշանակելու համար՝ նրանից 150 հազար դրամ պահանջելու ու ստանալու մեջ:
Այսօր դեկանին ազատ են արձակել` նրա խափանման միջոցը փոխելով ստորագրություն բնակավայրից չհեռանալու մասին:
Նշենք, որ Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը երեկ Aravot.am-ի հետ զրույցում բնութագրելով դեկանին, ասաց. §Ես ամենայն ազնվությամբ չէի հավատում Մկոյան Արտաշեսից: Կարող եք եւ ուսանողներին եւ դասախոսներին հարցնել, շատ շատերը բարձր կարծիք կհայտնեն նրա մասին: 45 տարուց ավելի աշխատում է այս ինտիտուտում, ինքն էլ այս բուհի շրջանավարտն է եղել, կայացել է հենց այստեղ, ընդամենը մի 4-5 տարի առաջ պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը: Որբ մեծացած, հայրը գնացել է պատերազմ, չի եկել, մայրն է պահել: Ունի հրաշք ընտանիք, շատ կիրթ մարդ է , թեեւ էս ամենը չի նշանակում, թե ինքը պիտի գնար էդ քայլին: Ես ցավում եմ նրան որպես ընկերոջ, իհարկե առաջին հերթին ցավում եմ ինստիտուտի հեղինակության համար, նաեւ նրա համար որպես անձ, նաեւ ցավում եմ նրա ընտանիքին¦:
Կշարունակի± դեկանը պաշտոնավարել, թե ոչ, դեռեւս հայտնի չէ: Նախաքննությունը ընթանում է: Այս պահին կապարակնքված են ինչպես մանկավարժության ֆակուլտետի դեկանի ու դեկանատի կաբինետների դռները, այնպես էլ պատմաբանասիրական ֆակուլտետինը: Իսկ սա նշանակում է , որ ոստիկանությունը ինստիտուտի հետ գործերը դեռ չի ավարտել:
Կարդացեք նաև
Մենք եղանք բուհում, թեեւ անձնակազմը սարսափելի վատ տրամադրությունուներ, այդուհանդերձ բուհում դասերն այսօրվանից շարունակվում են:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ