Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայ կամավորականների համախմբումը» մինչեւ այսօր ՀԱԿ-ից դուրս գալու որոշում չի ընդունել»

Փետրվար 01,2012 16:05

Այսօր Aravot.am-ը Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդում «Հայ կամավորականների համախմբում» հասարակական-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ Սամվել Հարությունյանից խնդրեց պարզաբանել՝ ի վերջո «Հայ կամավորականների համախմբումը» ՀԱԿ-ի անդամ է, թե՝ ոչ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, առաջիկա խորհրդարանական ընտրությունների ՀԱԿ-ի դաշինքում է նաեւ սույն նախաձեռնությունը, մինչդեռ նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը ինչ-ինչ հակասությունների պատճառով վաղուց արդեն ՀԱԿ-ի հետ համատեղ գործունեություն չի ծավալում: Սամվել Հարությունյանն ասաց. «Ես մասնակցել եմ ՀԱԿ քաղխորհրդի բոլոր նիստերին, այդ թվում նաեւ այն նիստին, որտեղ որոշում ընդունվեց ընտրություններին դաշինքով մասնակցության մասին: Մեր եւ կոնկրետ իմ դիրքորոշումն ավելի մանրամասն կներկայացնեմ առաջիկայում կայանալիք մամուլի ասուլիսում»: Հստակեցմանը, այսինքն, «Հայ կամավորականների համախմբումը» շարունակո՞ւմ է մնալ ՀԱԿ-ի անդամ, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց. «Հայ կամավորականների համախմբումը» ՀԱԿին անդամակցել է 2008 թվականի սեպտեմբերի 15-ից, պաշտոնական հայտարարությամբ: Այդ հայտարարությանը համահունչ կեցվածք է որդեգրել՝ մինչ այսօր ու շարունակելու է այդպես: «Հայ կամավորականների համախմբումը» մինչեւ այսօր ՀԱԿից դուրս գալու որոշում չի ընդունել»:

Ի պատասխան այն դիտարկման, որ Սամվել Հարությունյանը չէր կարող տեղյակ չլինել իր ընկերների եւ ՀԱԿ-ի հրապարակային տարաձայնություններից, հետեւաբար, ինչպե՞ս է վարվել, ինքնուրո՞ւյն է որոշումներ կայացրել, թե՞ Սեֆիլյանի եւ մյուսների հետ խորհրդակցությունների արդյունքում՝ Սամվել Հարությունյանն ասաց. «ՀԱԿ քաղխորհրդի նիստերն անցնում են բավականին բուռն: Տարաձայնություններ, տարակարծություններ միշտ էլ լինում են, բայց արդյունքում կոնսենսուս է լինում»:

Հարցին էլ՝ Հարությունյանը կիսո՞ւմ է իր ընկերների կարծիքը ՀԱԿ-ի գործունեության վերաբերյալ, թե՞ ոչ, այսպիսի պատասխան հնչեց. «Կոնգրեսի քաղխորհրդում «Հայ կամավորականների համախմբման» ներկայացուցիչը ես եմ եւ իմ թեկնածությունն առաջադրել է Սեֆիլյանը»:

Հետաքրքրվեցինք նաեւ՝ երբ հակասություններ առաջացան ՀԱԿ-ի եւ Սեֆիլյանի միջեւ, վերջինս չի՞ փորձել ուղղորդել Հարությունյանի աշխատանքները ՀԱԿ քաղխորհրդում: Մեր զրուցակիցը կարճ կապեց. «Մնացյալ բոլոր հարցերի պատասխանները կհնչեցնեմ մամուլի ասուլիսում»:

Սամվել Հարությունյանը ՀԱԿ քաղխորհրդի այսօրվա նիստին եվս մասնակցել է, սակայն չցանկացավ բարձրաձայնել, թե ընտրացուցակի ձեւավորման ո՞ր սկզբունքին է ինքը կողմ:

Նելլի Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829