Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռեցիներն ամենաշատն են բաժանվում

Փետրվար 01,2012 15:34

Ազգային վիճակագիրների համար ամենամտահոգիչ թեման մնում է ինքնասպանությունների բարձր ցուցանիշը: Ճիշտ է, 2010 թվականի համեմատությամբ՝ ինքնասպանությունների թիվը նախորդ տարի 30-ով նվազել է, այդուհանդերձ, Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը գտնում է, որ այդ թիվն էլ բարձր է:

Այսօր «Հայացք» ակումբում տիկին Կույումջյանը ներկայացրեց ժողովրդագրական իրավիճակը 2011 թ.-ին: Կ. Կույումջյանի տվյալներով. «2011 թվականին 3.1%-ով նվազել է ծնունդների քանակը` կազմելով 43 447, իսկ մահացության ցուցանիշն աճել է 0.4%-ով` կազմելով 28 030»:
Անցյալ տարի 43 հազար 447 ծնված երեխաներից 23 հազար 160-ը տղաներ են, իսկ 20 հազար 287-ը՝ աղջիկներ:
Վիճակագիրները պարզել են, որ ամենաշատը նորածիններին անվանակոչել են Մանե, Մելինե, Մարի, Էլեն, Նարե  անուններով, իսկ տղաներին՝ Նարեկ, Դավիթ, Գոռ, Հայկ, Էրիկ:
Մշտական բնակչության թվաքանակն աճել է 11 700-ով եւ կազմել 3.274.300 մարդ: Տիկին Կույումջյանի խոսքերով, այս տարվա հոկտեմբերին արդեն կհրապարակվեն մարդահամարի տվյալները:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում մարդահամարի արդյունքները, հատկապես հաշվի առնելով, որ բնակչությունն այնքան էլ բարեհամբույր չի գտնվել ու շատ հաճախ հաշվարարների առաջ դուռ չի բացել, Կարինե Կույումջյանն ասաց, որ իրենց գործառույթների մեջ չի մտնում գնահատականներ տալը, իրենց գործը աշխատանքները կազմակերպելն է:
Անցյալ տարվա ցուցանիշներով, ամուսնալուծությունների թվով առաջատար է Լոռու մարզը: Ամուսնական զույգերն  ամենաքիչը բաժանվել են Տավուշի մարզում: Ընդհանուր առմամբ, 1000 բնակչի հաշվով ամուսնալուծվում է 1-ը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829