Հունվարի 31-ին կայացել է ոստիկանության կոլեգիայի նիստ, որի ընթացքում հայտարարվել է կադրային փոփոխությունների մասին: ՀՀ ոստիկանապետի հունվարի 30-ի հրամանով աշխատանքից ազատվել են Իջեւանի եւ Բերդի ոստիկանապետեր Անդրանիկ Ազիբեկյանը եւ Սամվել Գալստյանը, Նոյեմբերյանի ոստիկանապետի տեղակալ Շահո Մելքոնյանը եւ Բերդի ոստիկանության քրեական բաժանմունքի պետը: Ոստիկանապետը նաեւ մի շարք բարձրաստիճան ոստիկանների նկատողություններ է հայտարարել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ