Լրահոս
Օրվա լրահոսը

83-ամյա կնոջը բռնաբարած 26-ամյա երիտասարդը դատապարտվեց 5, 5 տարվա ազատազրկման

Փետրվար 01,2012 15:02

Հունվարի 26-ին Իջեւանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը (դատավոր` Ռաֆիկ Մելքոնյան) Լոռու մարզի Լեջան գյուղում ծնված, Կողբում ժամանակավորապես բնակվող, 26-ամյա ամուրի Արեն Սարուխանյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով, 138 հոդվածի 1-ին մասով եւ 147 հոդվածի 1-ին մասով դատապարտեց հինգուկես տարվա ազատազրկման:

Արեն Սարուխանյանը 2011-ի հոկտեմբերի 16-ին, ժամը 23-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքների ազդեցության տակ, լուսամուտը հրել-բացելու միջոցով մուտք է գործել Կողբի 83-ամյա բնակչուհի Արփենիկ Անանյանի սեփական տան երկրորդ հարկի հյուրասենյակ եւ շուրջ 3 ժամվա ընթացքում միայնակ ապրող ծեր կնոջ բերանը փակելով, սպանության սպառնալիքներ տալով, կնոջ դեմքին եւ մարմնի տարբեր հատվածներին բռունցքներով հարվածներ հասցնելով` բռնաբարել է Ա. Անանյանին:

Որպես պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանք դատարանը հաշվի է առել, որ Արեն Սարուխանյանը համանման հանցագործություն կատարելու համար, 2009թ. նոյեմբերի 26-ին դատապարտվել է 3 տարի եւ 15 օրվա ազատազրկման: Նա 2011թ. մայիսի 31-ի համաներումով ազատվել է պատժի հետագա կրումից, սակայն դատվածությունը չի մարվել:

Մինչ դատաքննությունը սկսվելը Արեն Սարուխանյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել եւ միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829