Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրբաժան

Փետրվար 01,2012 14:52

 

Այսօր իմ կյանքի  շատ կարեւոր  օրերից մեկն է,  հերթական անգամ կանգնած եմ ջրբաժանի առաջ, մտքերն  իրար հերթ չտալով ոտքի տակ են ընկնում, տեսարաններն իրար հերթ չտալով գլորվում են աչքիդ առաջ, մարդիկ իրար հերթ չտալով աղմկում են, ձյան փաթիլներն իրար հերթ չտալով  իջնում  են ցած: Օրը  արագ է եւ ձյունաշատ, օրն  ինքն իր ոտքի տակ է ընկնում եւ  ամեն ինչ դարձել է  աջափ-սանդալ/ հա,  իմիջիայլոց,ոտքի տակ ընկնելով  բացատրեմ, որ սա , կարծեմ թուրքերեն  է եւ նշանակում է` արագ ճաշ/, եւ հենց այսօր  արագը ուղղակի ոտքի տակ է ընկնում, շտապողները շատացել են, ոտքի տակ ընկնողները շատացել են, անգամ  ձյան փաթիլները`  շատացել են:

էսօր օրս <վռազ է>, ներող եղեք, լիքը գրելու բան ունեմ,  էսօր չեմ հասցնի, եւ էս երկու տողն էլ գրեցի  միայն մեկ պատճառով` որ Ռոբերտ Քոչարյանին  որոշ սիրողներ    հանգիստ լինեն,  թե չէ, ամեն օր կարդում են իմ նախորդ գրառումը եւ ամեն մեկն իր հոգու պարտքն  է համարում մի երկու հայհոյանք եւ  թթու խոսք գրել իմ հասցեին: էս գրառումիս նպատակս` երկրորդ նախագահի անունը  բլոգիս առաջին էջից հանելն է: Առայժմ:

Թող գրեն, մենք սովոր ենք, եւ գիտենք թե ովքեր են տերեը: Խնդիր չկա:  Միայն,  կեսկատակ  ասեմ հետեւյալը`  եթե նրանց գրած, այսպես կոչված<ընդդեմ Քոչարյանի իմ գրածների դիմաց վճարումների> միայն , թեկուզ  մեկ երրորդը իրական լիներ, էսօր ես  էսքան հարուստ չէի լինի: Հա, հենց հարուստ, որովհետեւ միշտ չէ, որ մարդը հարուստ  է իր ունեցածով:Ավելի հաճախ  լինում  է այնպես որ մարդը հարուստ է  լինում իր չունեցածով: Եվ` շատ ավելի հարուստ, այնքան հարուստ, որ նրան չեն կարող գնել, այնքան թանկարժեք է որովհետեւ:

Ողջ եղեք, այսօր իմ կյանքի  շատ սիրուն  օրերից մեկն է,  հերթական ջրբաժանի առաջ եմ կանգնած   եւ գիտեմ, որ միակ ճանապարհն առաջ գնալն է:

Ուրախ եմ  եւ անհանգիստ, ինչը եւ մաղթում եմ բոլորիդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829