Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թիվ 95 դպրոցի փոխտնօրեն. Կատակ անելու ժամանակ ընկերոջ ձեռքը կպել է ընկերոջ այտոսկրին

Փետրվար 01,2012 14:53

 

միջացքը, որտեղ տեղի է ունեցել «կատակը»

Aravot.am-ը տեղեկացրել է,  որ հունվարի 31-ին «ձախ աչքի ակնագեդի ցնցում» ախտորոշմամբ` Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն է տեղափոխվել Ղեւոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցի 12 Ա դասարանի աշակերտ Երվանդ Էքմեքջյանը։ Պարզվել էր, որ նույն օրը՝ ժամը 11: 30-ի սահմաններում, նշված դպրոցում վիճաբանություն է տեղի ունեցել Երվանդի եւ զուգահեռ դասարանի աշակերտներ Միսակ Եփրեմյանի, Արման Նազարյանի ու նրանց համադասարանցիների միջեւ։ Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Փորձեցինք կապվել  վիճաբանած աշակերտների դպրոցի տնօրենի հետ, սակայն դպրոցից փոխանցեցին, որ Սվետլանա Ակոջյանը գնացել է քաղաքապետարան: Հետեւաբար զրուցեցինք փոխտնօրեն Աննա Վարդանյանի հետ:

Տիկին Վարդանյանը հայտնեց, որ դպրոցում որեւէ վիճաբանություն չի եղել. «Դա ընդամենը կատակ է եղել, աղջիկ ջան»: Մեր հարցին՝ այդ դեպքում ինչու է կատակի արդյունքում տուժածը հայտնվել  ակնաբուժական կենտրոնում, Ա. Վարդանյանը պատասխանեց. «Կատակ անելու ժամանակ ընկերոջ ձեռքը կպել է ընկերոջ այտոսկրին, ծնողն էլ անհանգստացել է ու համենայնդեպս տարել է ստուգման, ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր ու արտառոց բան չկա»:

Ի դեպ, քաղաքապետարանի մեր աղբյուրներից պարզեցինք, որ այս պահին կրթության վարչության ներկայացուցիչները, դպրոցի տնօրենները եւ ոստիկանության աշխատակիցները քննում են «աշակերտական» կատակների հետեւանքները:

Հավելենք, որ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջում հրապարակվել է հաղորդագրության այդ «կատակի» մասին: Ըստ հաղորդագրության. «Հունվարի 31-ին, ժամը 17.10-ին, Երևանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ աչքի ակնագնդի ցնցում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևանի թիվ 95 դպրոցի աշակերտ, 1995 թ. ծնված Երվանդ Է.-ն:

Ոստիկանության ծառայողներին նա հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.30-ին, դպրոցում, վիճաբանության ժամանակ, զուգահեռ դասարանի աշակերտներ Միսակ Ե.-ն, Արման Լ.-ն և նրանց համադասարանցիները հրել են իրեն, ինչի հետևանքով ինքը դեմքով հարվածել է պատին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829