Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավոր. Սամվել Ալեքսանյանը չի լինի մեր ցուցակում

Փետրվար 01,2012 14:40

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ գործարարությունն ու քաղաքականությունը պետք է տարանջատվեն, ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի սրտով է:

«Սամվել Ալեքսանյանը գործարար է, ամբողջ աշխարհը գիտի, ու իմ կարծիքով ցուցակում չի լինի»,- Aravot.am-ի հետ զրույցում իր կուսակցական գործարար պատգամավորի մասին նման կարծիք հայտնեց պարոն Պետրոսյանը: Նկատենք, որ Սամվել Ալեքսանյանը հիմա էլ է անկուսակցական, ընտրվել է մեծամասնական ընտրակարգով, եւ ընդգրկված չէ որեւէ խմբակցությունում:

Նրան հիշեցրինք իր կուսակցական գործընկերներ Արտակ Զաքարյանի եւ Լեռնիկ Ալեքսանյանի երեկվա հայտարարությունները, թե Սամվել Ալեքսանյանը գործարար չէ, այլ քաղաքական գործիչ: Ի պատասխան՝ Ռ. Պետրոսյանը նկատեց. «Դե որովհետեւ հիմա ով գործարարությամբ է զբաղվում, էն էլ խոշոր, ահագին չափերի գործարարությամբ, հրաժարվում են, ասում են, թե մենք գործարար չենք, որպեսզի մնան Հանրապետական խմբակցության մեջ, Ազգային ժողովում, որովհետեւ խորհրդարանը իրենց համար տանիք են համարում` իրենց ունեցվածքը պահելու առումով»:

Պատգամավորն ասաց, որ արդեն կա հստակ օրենսդրություն, որը նախատեսում է պաշտպանության բոլոր միջոցները. «Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ գործարարներն այլեւս չզբաղվեն, չգան Ազգային ժողով, այլ ուղարկեն մասնագետներ` տնտեսագետ, քաղաքագետ, գիտակ մարդիկ, որոնք կգան Խորհրդարան ու իրենց շահերը կպաշտպանեն, լոբբինգ կանեն: Բացի այդ, եթե գործարարը գալիս է Ազգային ժողով, մի օր գալիս է, տասը օր չի գալիս կամ մեկ ժամ նստում ու թողնում գնում է: Գոնե նրանց ուղարկած մարդիկ կմասնակցեն նիստերին եւ իրենց կարողություններով ու գիտելիքներով կօգնեն օրենսդիրի գործունեությանը: Եթե բոլորը հրաժարվում են, որ իրենք գործարար չեն ու հանձնել են իրենց գույքը հավատարմագրային կառավարման, բայց հո կուսակցության ղեկավարությունը գիտի, որ նրանք անմիջականորեն զբաղվում են գործարարությամբ եւ պետք է նրանց չսատարեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829