Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ծառուկյանը ՀՀ նախագահին չի՞ ասել «ոնց կասես» (ձայնագրություն)

Փետրվար 01,2012 14:17


Այսօր Aravot.am-ը ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանին այսօր խնդրեց, այսպես ասած՝ «առաջին ձեռքից» տեղեկություն տալ` կոալիցիոն 3 ուժերի հանդիպման մասին: Մասնավորապես, մեզ հետաքրքրում էր, թե այդ հանդիպման վերջում ԲՀԿ նախագահն ու հանրապետության նախագահն ինչպե՞ս են բաժանվել, Գագիկ Ծառուկյանն իսկապե՞ս, ինչպես հրապարակվել էր մամուլում՝ ասել է Սերժ Սարգսյանին` «ոնց ասեք»:

Ըստ Վարդան Բոստանջյանի` «Առանց չափազանցության` նրանք լավ են բաժանվել: Այդ «ոնց ասեք»-ը թարախ բառ է, ով որ ասել է` իրենից բստրում է, հասկանո՞ւմ եք: Մենք իրավունք չունենք թարախներին տեղ տալ: Ես չեմ ասում քաղաքական ուժերի կտրվածքով: Ընդհանրապես միշտ լավը պետք է տեսնել, բարին տեսնել: Եթե հանկարծ ինչ-որ տեղ դա պակասել է, պիտի նպաստես, որ շատանա, որովհետեւ չարը չարություն է բերում»:

Պարոն Բոստանջյանի մեկնաբանությամբ` այդ հանդիպման մեջ բարին է թեւածել. «Իհարկե, եղել են խոսակցություններ` ամենատարբեր ձեւի, որ ինչի պիտի ասեն` հետապնդում են, բան անեն… Այդ խոսակցությունները եղել են շատ առողջ, շատ բարեկամական: Բնականաբար, մի քիչ կա, ինչ որ խոսում են: Ասում են` առանց կրակի ծուխ չի լինի: Սա զսպողական էլեմենտների օգտագործման հանդիպում է եղել, որի պարագայում բնական չի՞, որ կոալիցիոն ուժերը, ըստ էության, ինչքան էլ առանձին-առանձին շահեր հետապնդեն, բայց դե, իսկապես մի շահ կա, էլի, այդ շահը պետության շահն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆVoice0167

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829