ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին նախատեսված ֆուտբոլի Հայաստանի գավաթի 2011-2012թթ. խաղարկության եզրափակիչ հանդիպումը կկայանա Գյումրիի «Քաղաքային» ստադիոնում: Ֆեդերացիայի մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացնում է նաեւ, որ նույն օրը կայանալու է հանրապետության երկրորդ քաղաքի վերանորոգված ստադիոնի հանդիսավոր բացումը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ