Հունվարի 27-ից ՀՀ արդարադատության նախարարի հաստատած ծրագրին համապատասխան՝ «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտը» սկսել է նոտարի թեկնածուների ուսուցման դասընթացները: Դասընթացներին մասնակցում են նոտարական գործունեության ստաժավորում չանցած, նոտարի որակավորման քննության որակավորման վկայական ստացած անձինք: 3 ամիսներին կդասավանդվեն «Նոտարական էթիկան», «Նոտարական գործունեության եւ նոտարի իրավական դրության առանձնահատկությունները», «Նոտարիատի վերաբերյալ օրենսդրությունը», «Վարչական օրենսդրությունը», «Քրեական օրենսդրությունը»: Ուսուցման ավարտից հետո իրավաբանական ինստիտուտը 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին է ներկայացնելու դասընթացն ավարտած նոտարի թեկնածուների ցանկը: Նոտարի թեկնածուներին իրավաբանական ինստիտուտի կողմից տրվելու է համապատասխան վկայագիր:
«Առավոտ» օրաթերթ