Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական տարածքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, երեկ շարունակվեց անչափահաս Արմեն Ադյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Անչափահասը մեղադրվում է Նալբանդյան-50 շենքի բակում Գեւորգ Լազարովի եւ նրա ընկերների հետ վեճի բռնվելու, ապա իր մոտ եղած մկրատով (ըստ մեղադրանքի կողմի) Լազարովին ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար:
Արմեն Ադյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը քաղաքից չբացակայելու մասին:
«Առավոտ» օրաթերթ