«Ոչ թե «լեզու չգտա», այլ ՕԵԿ-ի հետ իմ տղան էր փորձում: Իր ընկերները այդ կուսակցության անդամ են: Ես էլ ասեցի՝ տղա ջան, շատ շուտ կհիասթափվես, որովհետեւ քաղաքականությունը չի պարունակում ազնվություն: Դու ջահել տղա ես, չես կարա: Ինքը փորձեց հարաբերությունների մեջ մտնել ու կարճ ժամանակ հետո հիասթափվեց, ասեց, որ ես ճիշտ էի նկատել»,- «Առավոտի» հարցին՝ մի քանի ամիս առաջ փորձում էիք ՕԵԿ-ի հետ գործունեություն ծավալել, ինչո՞ւ լեզու չգտաք, պատասխանեց էջմիածնեցի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը: «Մենք հազիվ ենք յոլա գնում էդ ամեն տեսակի քծնանքներին, իրար գլխի սարքելուն, էդ ազնիվ երեխեքը որտեղի՞ց կարողանան»,- ասաց մեր զրուցակիցը:
«Առավոտ» օրաթերթ
Կարդացեք նաև