Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտական դինոզավրերը և Լեռնահայաստանը

Փետրվար 01,2012 12:50

Մեր դեպրեսիվ և մեծ մասամբ անիմաստ լրահոսի մեջ կա մի լուր, որ մտքիցս այս քանի օր է` դուրս չի գալիս: Սյունիքի մարզպետը որոշել է գիտական թեզ պաշտպանել: Ես շատ երիտասարդներ գիտեմ, որոնք մեր գիտական և բուհական հաստատությունների լճացման, հակագիտական մթնոլորտի և կոռումպացվածության արդյունքում ուղղակի կոտրվում են ու դուրս գալիս գիտությունից:

Այ, մեր Սյունիքի դուխով մարզպետին դժվար թե մեր գիտական բյուրոկրատիան կարողանա կոտրել: Թե ի՞նչ գիտական նոր խոսք է ասելու Լեռնահայաստանի մասին Սյունիքի մարզպետը, ես դժվարանում եմ պատկերացնել, բայց կարևոր է, որ մեր զանազան գիտական խորհուրդները դա շատ հանգիստ կպատկերացնեն, չէ՞ որ ոչ մի գիտական դինոզավր չի ցանկանում Սիլվա Համբարձումյանի օրը ընկնել:

ej էլեկտրոնային ամսագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829