Հատված հեռուստահաղորդավար Արթուր Բախտամյանի հետ հարցազրույցից
– Հեռուստալսարանը, ինտելեկտուալ եւ ճանաչողական հաղորդաշարերից բացի, նաեւ վավերագրական ֆիլմերի պահանջ ունի:
– Ցավոք, մեր հասարակությանը «մեկուսացրին» պահանջարկ ունեցողի ու առաջարկողի վիճակից ու նաեւ դաշտից: Այսօր մատուցվում են միայն սերիալներ, ցածրաճաշակ եւ ոչինչ չտվող հաղորդաշարեր: Մեր հեռուստաալիքները պարզապես անտեսում են նմանատիպ ծրագրերը, արհամարհում են ինտելեկտուալ, բարեկիրթ, արվեստասեր հանդիսատեսին, մինչդեռ որակային, ինտելեկտուալ, գեղագիտական եւ այլ չափանիշներով համեմված ծրագրերը լիովին մրցունակ են:
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ
«Հայացք»