Լրահոս
Օրվա լրահոսը

Ծեծկռտուք դպրոցում. աշակերտը տեղափոխվել է Մալայանի հիվանդանոց (լրացված)

Փետրվար 01,2012 11:57

 Երեկ՝ հունվարի 31-ին, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն է տեղափոխվել Նուբարաշեն 17 փողոցի բնակիչ, 17-ամյա Երվանդ Էքմեքջյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ե. Էքմեքջյանը ակնաբուժական կենտրոն է ընդունվել «ձախ աչքի ակնագնդի ցնցում» ախտորոշմամբ։ Ակնաբուժական կենտրոն են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքի աշխատակիցները, որոնք պարզել են, որ վնասվածք ստացած անձը սովորում է Նուբարաշենի՝ Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցի 12 Ա դասարանում։

Պարզվել է նաև, որ նույն օրը՝ ժամը 11։30-ի սահմաններում, նշված դպրոցում վիճաբանություն է տեղի ունեցել նրա և զուգահեռ դասարանի աշակերտներ Միսակ Եփրեմյանի, Արման Նազարյանի և նրանց համադասարանցիների միջև։ Վիճաբանության ժամանակ հրել են Ե. Էքմեքջյանին, որի հետևանքով վերջինս դեմքով հարվածել է պատին։

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Կատարված միջադեպի մասին ֆոտոլրագրողը զրուցել է նաեւ Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Մհեր Հովհաննիսյանի հետ: Վերջինս պատասխանել է, որ միջադեպի մասին ինքը տեղյակ չէ, սակայն հավանաբար դպրոցի տնօրինությունն ու համապատասխան մարմինները կզբաղվեն այդ գործով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829