Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախադեպ եղե՞լ է, որ գործող իշխանությունը հայտարարի, թե ընդդիմության թեկնածուն վախի մթնոլորտ է ձեւավորում

Փետրվար 01,2012 11:38

Խոսելով Հրազդանում տիրող նախընտրական իրավիճակի մասին՝ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը հայտարարել Է, թե «մեր մրցակիցները, իրենց գործելաոճին համապատասխան, փորձում են վախի մթնոլորտ ձեւավորել»։

«ՉԻ»-  Սա, համաձայնվեք, ավելի շուտ հիշեցնում է Շուրա Բալագանովի դամբանական ճառը՝ արտասանված Պանիկովսկու գերեզմանին։ Ճառը սկսվում է «միջագգային դրությունը… մեր պատասխանր Չեմբեռլենին» բառերով եւ ըստ էության՝ այդ բառերով էլ ավարտվում է։ Շուրա Բալագանովը մեղք չունի. ինչ-որ տեղ լսել է այդ բառերը եւ արտասանում է։ Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանն էլ ինչ-որ տեղ «վախի մթնոլորտ» բառակապակցուությունն է լսել, եւ բնականաբար՝ առաջին իսկ առիթով օգտագործում է։ Հետաքրքիր է՝ երբեւէ նման նախադեպ եղե՞լ է, որ գործող իշխանությունը տիրապետի հնարավոր բոլոր լծակներին, ակտիվորեն օգտագործի դրանք եւ միաժամանակ հայտարարի, թե ընդդիմության թեկնածուն վախի մթնոլորտ է ձեւավորում։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829