Դեպքը տեղի է ունեցել Բանգլադեշում՝ տեղի երկու թիմերի հանդիպման ժամանակ: Ականատեսների վկայությամբ, հանդիպման ժամանակ 15-ամյա Նազրուլ Իսլամը ներխուժել է խաղադաշտ եւ սկսել բուռն վիճարկել մրցավարի որոշումը: Վիճաբանությունը արագ վերածվել է փոխադարձ վիրավորանքների, ինչի արդյունքում ինքնատիրապետումը կորցրած մրցավարը կողքին կանգնած մարզիկի ձեռքից խլել է մականը եւ հարվածել պատանու գլխին: Ճիշտ է, նա կարողացել է վեր կենալ եւ ինքնուրույն տուն գնալ, սակայն գիշերը կտրուկ վատացել է եւ հիվանդանոցում մահացել արյան զեղումից:
Ոստիկանությունը հարուցված քրեական գործի շրջանակներում ցանկացել է հարցաքննել մրցավարին, սակայն պարզվել է, որ վերջինը հասցրել է անհետանալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ