Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ին ճնշում են 3 նախագահնե՞րը

Փետրվար 01,2012 11:17

Բարգավաճ Հայաստանը շարունակում է մուկնուկատու խաղալ Հանրապետականի հետ՝ մեկ հայտարարելով կոալիցիոն համաձայնություններին հավատարիմ լինելու մասին, մեկ միանալով ընդդիմադիր համախմբման նախաձեռնություններին։ Այստեղ, իհարկե, զարմանալի ոչինչ չկա, քանի որ ԲՀԿ-ն, մեղմ ասած, հեռու է կայացած քաղաքական ուժ լինելու, եւ գուցե ընդհանրապես քաղաքական ուժ լինելու հեռանկարից կամ փաստից։ Սակայն այստեղ, իհարկե, միայն այդ պարագան չէ թերեւս։

Խնդիրն այստեղ այն է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զուրկ է քաղաքական ինքնուրույնությունից եւ թերեւս գտնվում է խաչաձեւ ազդեցության տակ։ Մի կողմից նրան ճնշում է Սերժ Սարգսյանը, իսկ մյուս կողմից էլ՝ Ռոբերտ Քոչարյանը։ Եթե դրան գումարենք նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի պարագան, ապա պարզ կլինի, որ ԲՀԿ-ն ներկայումս կարծես թե խճճված վիճակում է եւ չգիտե, թե երեք նախագահներից որ մեկի հետ մնալն ու աշխատելն է ճիշտ։ Այդ կարգավիճակով ԲՀԿ-ն միաժամանակ թե՛ նվեր է բոլոր երեք նախագահներին էլ, ովքեր կազմում են այսօր Հայաստանի քաղաքական կյանքի երեք շարժիչ առանցքները, թե՛ միաժամանակ բավական լուրջ վտանգ է նրանց համար։ Բանն այն է, որ Բարգավաճ Հայաստանի մեջ կենտրոնացված է բավական զգալի վարչական ռեսուրս, նաեւ նյութական ռեսուրս, ու դրանից բացի՝ նաեւ լյումպեն ընտրազանգվածի բավականաչափ մեծ ռեսուրս։ Մի կողմից դրական է, երբ այդ ռեսուրսը ըստ էության ոչ մեկինը չէ եւ կարող է համապատասխան աշխատանքի դեպքում դառնալ նաեւ քոնը՝ զգալի առավելություն ընձեռելով մյուս երկու մրցակիցների հանդեպ, կամ նրանց ստիպելով էապես հաշվի նստել քեզ հետ։

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829