ԱԺ նախկին պատգամավոր, Հոկտեմբերի 27-ի նախաքննության օրինականությունն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Վահագն Գրիգորյանը պատրաստվում Է մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրել թիվ 3 ընտրատարածքում (Քանաքեռ-Զեյթուն): Երեկ մեր թղթակցի հետ զրույցում սույն տեղեկությունը հաստատել Է նաեւ ինքը՝ Վահագն Գրիգորյանը։ Այս ընտրատարածքից գործող պատգամավոր, ԲՀԿ-ական Սշոտ Տոնոյանը՝ Տոնուսի Աշոտը, ինչպես տեղեկացրել ենք, մեծամասնականով չի առաջադրվելու։ ԲՀԿ-ն նրա փոխարեն առաջադրելու Է նույն համայնքի նախկին թաղապետ, տրանսպորտի եւ կապի փոխնախարար Ռուբեն Սինոյանի թեկնածությունը։ Մեր աղբյուրները հայտնում են, որ Վահագն Գրիգորյանն այս օրերին փորձում է աջակցություն ստանալ ՀՀԿ-ից։ Ենթադրվում է, որ կստանա։
«Հայկական ժամանակ»