Այսօր ժ.10-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ պետք է շարունակվեր Արտուշ Սողոմոնյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Դատավոր Գագիկ Պողոսյանը հիվանդության պատճառով չէր եկել դատարան: Դատարան չէին ներկայացել նաեւ վկաներից եւ ոչ մեկը:
Մեղադրող Արամ Ամիրզադյանն էլ եկել էր դատարան, որպեսզի միջնորդի գործը կարճել՝ ամբաստանյալի մահվան կապակցությամբ: Մեր աղբյուրի տեղեկացմամբ, ամբաստանյալը, որի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չբացակայելու մասին, ինքնասպան է եղել;
Նա մեղադրվել էր Մրգավան գյուղի բնակիչ Հովիկ Ղազարյանի («Գազի Հովո») կողմից Ջոնիկ Աբրահամյանի նկատմամբ մահափորձ կազմակերպելու մասին ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանին անանուն նամակ ուղարկելու համար:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ.Ի դեպ, «Առավոտը» խուսափում է օգտագործել մականուններ սակայն նկարում պատկերվածը դատարանի վազող տողից է ՝«ԴատաԼեքսից»: