Թեեւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը (Սերժ Սարգսյանի խնամին) մի քանի օր առաջ մեր թղթակցի հետ զրույցում հերքել էր լուրը, թե կենտրոնի աշխատակիցներին պարտադրաբար ՀՀԿ-ացնում են, սակայն բուժանձնակազմը շարունակում Է բողոքել։ Երեկ «ՀԺ» խմբագրություն դիմած աշխատակիցներից մեկը կրկին վստահեցրեց, որ տնօրինությունը պարտադրում Է իրենց՝ ՀՀԿ ընդունվելու դիմում գրել։ Նման դիմում է գրել արդեն 750 աշխատակից։
Բուժաշխատողը նաեւ մի զավեշտալի պատմություն պատմեց։ Բանն այն է, որ դիմումների հետ միասին՝ տնօրինությունը աշխատակիցներից լուսանկար Էր պահանջել, եւ այդ հարցը արագ լուծելու համար Էլ լուսանկարիչ Էր հրավիրել բժշկական կենտրոն, որը հենց աշխատավայրում լուսանկարել Էր 750 բուժաշխատողի։ Մի քանի օր անց լուսանկարները պատրաստ են եղել, բայց 750-ն Էլ նետվել են աղբարկղ։ Պարզվել Է՝ այնքան են շտապել «ՀՀԿ-անալ», որ ոչ ոք չի նկատել, որ բոլոր աշխատակիցները լուսանկարվել են բժշկական սպիտակ խալաթներով։ Դրանից հետո հիվանդանոցի տնօրինությունը կարգադրել Է, որ ամեն աշխատակից իր միջոցներով լուսանկարվի։ Ասում են՝ մինչ օրս լուսանկար Է ներկայացրել ընդամենը մի քանի հոգի։
«Հայկական ժամանակ»