Բռնցքամարտի թեմաներով գրող լրագրողների ամերիկյան ասոցիացիան (BWAA) ամփոփել է 2011 թվականի լավագույն բռնցքամարտիկին որոշելու նպատակով անցկացված հարցման արդյունքները: Արդյունքում, ձայների բացարձակ առավելությամբ առաջին հորիզոնականում հայտնվել է WBA եւ WBC վարկածներով չեմպիոնական գոտիների տիրակալ եւ «Super Six» մրցաշարի արդյունքում աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչումը նվաճած, 76,2 կգ քաշային ամերիկացի 27-ամյա Անդրե Ուորդը:
Հավակնորդների ցուցակում եղել են նաեւ ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն, ֆիլիպինցի Մենի Պակյաոն, մեքսիկացի Նոնիտո Դոները եւ ամերիկացի Ֆլոյդ Մեյվեյզերը: Բայց թե նրանք ի՞նչ հերթականությամբ են դասավորվել, ոչինչ չի ասվում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ