Հատված երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանի հետ հարցազրույցից
– Մուսայի հետ ո՞նց եք յոլա գնում։
– Գիտեք, մուսաս փախել է, եւ վերջերս ինձ մոտ հոգուց բխած երգեր չեն ծնվում, դրա համար էլ ուրախանում եմ պատվերների համար։ Դուք՝ երիտասարդներդ, շատ եք փնովում խորհրդային ժամանակները, քանի որ երբ այն ժամանակ նկարչին պատվիրում էին այսինչ թեմայով ինչ-որ նկար նկարել, դա շատ վատ էր, քանի որ, ախ, բա ուր կորավ նկարչի ազատությունը։ Բայց դա ախմախություն է, քանի որ երբ պատվեր են տալիս եւ նույնիսկ թեման են նշում, արվեստագետը սկսում է ստիպել իրեն եւ աշխատել։ Դա նման է նրան, որ յոգերն ասում են, թե երբ տրամադրությունդ վատ է, բերանդ ձգիր ժպիտի ձետվ եւ կտեսնես՝ տրամադրությունդ կբարձրանա։ Ստեղծագործությունն իրականում աննյութ եթեր չէ. այն շատ կոնկրետ, հարմոնիկ, մեղեդային, չափումային կառուցվածք է, որին գումարվում է գգացմունքային մի բան:
Կարդացեք նաև
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Երկիր»