Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ են գրում բլոգերները

Փետրվար 01,2012 10:31

«ՍԵՆՍԱՑԻՈՆ, բայց ԻՐԱԿԱՆ հայտարարություններ» վերնագրի տակ ooops1-ը գրում է, որ հայտարարություններ պարունակող կայքերից մեկն էր նայում ու դրանցից մի քանիսը ներկայացնում է մեզ. «Փնտրվում է առողջ, բարետես, ապահովված, աշխատող եւ իր աշխատանքը սիրող, աշխատավարձով կիսվող, հաճախ լողացող, սեփական կնոջն անտեսող, սակայն ուրիշ կանանց հետեւից «WOW» ասող, բայց ոչ կնամոլ տղամարղ, որն ամուսնացած է, սակայն ցանկանում է ամուսնալուծվել։ Օօօօօօօ, չկարծեք, թե 59-ամյա տանը մնացածներից եմ, ոօօօօ։ Ընդամենը 58 եմ։ Իսկ ամենաիրականում 30 էլ չկամ ու դեռ մի 5 տարի չեմ լինի»։ Մյուս հայտարարությունում կին են փնտրում. «Հատուկ Ընկերության համար, ցանկալի է հաճելի ներարտաքինով, բարեհամբույր, հեզ, միաժամանակ՝ կամակոր ու վայրենի մեկը, որը, սակայն, ինձ հունից չի հանի էնպես, որ իմ ձեռքերով սատկացնեմ, ինչպես պատահեց Անուլիկիս դեպքում։ Տարիքի համար միայն կարող եմ սահմանել՝ հմայքը տարիք չի հարցնում։ Ես 28 եմ, փող չունեմ (նոր տարուն ծախսեցի), ունեմ նպատակներ, պարտքեր, պարտքեր, պարտքեր…»։ Ինչպես նաեւ. «Փնտրում եմ կին, որպեսզի կնոջս դավաճանեմ։ Խնդրում եմ օգնեք»։ Ավելի լուրջ նպատակ էլ կա. «Փնտրում ֊եմ նորմալ աղջիկ Ծաղկաձորում հանգստանալու համար»:

 

 Հովհ. ԻՇԽԱՆՅԱՆ

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829