Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Բադեյան. «էդ գործարարները խի՞ դարձան ձեր աչքի փուշը, ձեր դուշմանը»

Փետրվար 01,2012 10:21

Ըստ լուրերի, թիվ 22 ընտրատարածքում՝ Գավառում, ՀՀԿ-ական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի փոխարեն մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն է առաջադրելու ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ «Եվրոստան ույուտ» ընկերության սեփականատեր, ծնունդով Գավառից Մանվել Բադեյանը։ Երբ այս կապակցությամբ զանգահարեցինք՝ զրուցելու պրն Բադեյանի հետ, վերջինս դժգոհեց, թե՝ «սպանիքթողիք, մեռա ասելով՝ հա, ճիշտ են էդ լուրերը»։

– Ուրախ չե՞ք, որ մի անգամ էլ Ձեզ հնարավորություն տվեցին առաջադրվել, թե՞ Դուք եք նման որոշում կայացրել։

Ինձ առաջարկել են, ես էլ համաձայնել եմ։ Այո, կուսակցությունն է առաջարկել։

– Փաստորեն Դուք Արզաքանցյանից պակա՞ս գործարար եք, որ Ձեզ

նախապատվություն տվեցին, այսինքն որոշեցին, որ Դուք այնքան էլ

գործարար չեք եւ կարող եք պատգամավոր լինել։

Կարող ա ըտենց ա, հա, հա։ Թե որ ուզում ես ըտենց գրես, ըտենց

գրի։ Իսկ կարա՞ս ասես՝ ո՞նց են որոշում լավ ու վատ գործարարը։

– Նկատի ունեմ՝ ՀՀԿ-ն հայտարարում էր, թե գործարարներ գրեթե

չեն լինելու խորհրդարանում, բայց Ձեզ կրկին շանս տվեցին:

ՀՀԿն հայտարարում ա, որ գործարարները չեն լինելու ցուցակում, ես էլ ցուցակում չեմ։ էդ գործարարները խի՞ դարձան ձեր աչքի փուշը, ձեր դուշմանը, մի հատ ուզում եմ հասկանամ։

– Ձեր կուսակցությունն է նման հայտարարություն արել, ոչ թե մենք։

Կուսակցությունը հայտարարել ա, որ ցուցակում ավելի քիչ են լինելու, քան նախկինում։ Իսկ ո՞նց կարա կուսակցությունն ասի՝ չէ, հասարակության մեջ մի հատ շերտ կա՝ մեր դուշմանն ա։ Կարա՞ք բացատրեք։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829