Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆյոդոր Եմելյանենկոյի մեկ հարվածը վերջ է դրել ճապոնակցի մարզիկի կարիերային

Փետրվար 01,2012 10:17

Ամանորին Ճապոնիայում կայացած «Dream» շոուի ժամանակ ռուսաստանցի Ֆյոդոր Եմելյանենկոյից գլխին ստացած սարսափելի հարվածն անհետեւանք չի մնացել ճապոնացի Սատոշի Իշիի համար:

Հարվածն այնքան ուժեղ էր, որ Իշին երկար ժամանակ չէր կարողանում ոտքի կանգնել, իսկ հետո «վանդակից» դուրս էր բերվել կողմնակի օգնությամբ եւ անմիջապես տեղափոխվել հիվանդանոց: Այնտեղ բժիշկները նրա մոտ ուղեղի ծանրագույն վնասվածք էին ախտորոշել: Հիմա արդեն` մարտից մեկ ամիս հետո, Սատոշին լիովին ապաքինվել է: Սակայն բուժող բժիշկները կտրականապես արգելել են կարիերան շարունակել մարտեր առանց կանոնների մարզաձեվում: Նրանց համոզմամբ գլխին ստացած ցանկացած ուժեղ հարված Իշիի համար կարող է ողբերգական հետեւանք ունենալ:

Ճապոնացին մինչեւ մարտեր առանց կանոնների անցնելը զբաղվել է ձյուդոյով, որտեղ, ինչպես հայտնի է, հարվածներն արգելված են: Նրա մարզական կարիերայի գագաթնակետը եղել է 2008 թվականը, երբ Պեկինի օլիմպիական խաղերում նա 100+ քաշային կարգում նվաճել է օլիմպիական ոսկին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829