Այսօր՝ հունվարի 31-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19 անց 20-ի սահմաններում «ՄերսեդեսE-180» մակնիշի 21 ՍԼ 507 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 48-ամյա Կարեն Կարապետյանը վարելով ավտոմեքենան Երեւան-Երասխ ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում Սպարապետ Վազգեն Սարգսյանի թանգարանի հարեւանությամբ դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել Աղասի Գեւորգյանի վարած «Գազել» մակնիշի 16 ՍԼ 259 համարանիշի ավտոմեքենային: Վթարի հետեւանքով Մերսեդեսի վարորդն ու ուղեւորուհին` 23-ամյա Արաքսյա Մինասյանը, եւ Գազելի ուղեւորներ, 63-ամյա Գարիկ Հակոբյանն ու 32-ամյա Ահարոն Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի քաղաքային հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները դասակի հրամանատար Սանասար հարությունյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի քննչական բաժանմունքի քննիչ Էդգար Խաչիկյանը: Նրա հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արարատի բաժնի տուգանային հրապարակ: