Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհը վտանգավոր է

Հունվար 31,2012 20:56

Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհը թեեւ երթեւեկելի, սակայն սառած եւ վտանգավոր է: Հունվարի 31-ին ժամը 15-ի սահմաններում Սարիգյուղի մուտքի մոտ կանգնած էր  վրացական համարանիշներով բեռնատար, որը  սահելով` ճանապարհից դուրս էր ընկել: Վրացի վարորդ Թամազն ասաց,որ մեկուկես ժամ այդտեղ «լռված է» : Նա Փոթիից 15 տոննա սանտեխնիկա էր տեղափոխում Երեւան: Կիրանց-Ոսկեպար շրջանցիկ ճանապարհում Ոսկեպարի  տրակտորիստները  անիվներին շղթա հագցրած «Բելոռուսների» միջոցով քարշում  էին այն մեքենաներին, որոնք լռվել-մնացել էին:  Ճնապարհը սառած եւ վտանգավոր էր նաեւ Իջեւան քաղաքում: Հունվարի 31-ին ժամը 15-ն անց  50-ի սահմաններում Իջեւան քաղաքի Երեւանյան փողոցում  «Ժիգուլին»  բախվել է «Վորլդ Վիժն» կազմակերպության «Նիվայի» հետնամասին:

Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031