
Ռումինիայի, ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Սիրիայի, Իրանի, Ուկրաինայի, Շվեյցարիայի, Հնդկաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի ներկայացուցչության ղեկավարը ծանոթացան Սիվիլիթաս հիմնադրամի ծրագրերին: Հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը նրանց հատուկ ուշադրությունը հրավիրեց իրականացվող մեդիա ծրագրերի վրա` Սիվիլնեթ ինտերնետային հեռուստատեսության և Օրակարգ տնտեսական օրաթերթի: Նա կարևորեց լրատվամիջոցների դերը առաջիկա խորհրդարանական ընտրությունների ազատ և արդար անցկացման գործում:
Սիվիլիթասի հիմնադիր Վարդան Օսկանյանը ողջունեց դիվանագետներին և նշեց, որ հիմնադրամը շարունակելու քաղաքացիական հասարակությանն աջակցելու և նրա մասնակցությունը Հայաստանի հասարակաական-քաղաքական կյանքում մեծացնելու գործը:
«Սիվիլիթաս» հիմնադրամ