Լրահոս
Օրվա լրահոսը

Զզվում են՝ ամենքից, ամեն ինչից

Հունվար 31,2012 22:06

«Յախք, ես ինչ կեղտոտ պադյեզդա», «Ես քեզանից ոնց եմ զզվում», այս ու նման այլ արտահայտություններով է ողողված մեր հեռուստաեթերը, բայց առօրյայում էլ դրանց պակասը չկա: Մարդիկ բողոքում են, նյարդայնանում, մեկ-մեկ էլ զզվում` մեկը հարևանի կեղտոտ շնից, միջատներից, մյուսը՝ ուսուցչուհու ձայնից, շատերն էլ` ամեն ինչից: Facebook-ում էլ կան այսպիսի էջեր . « Ես զզվում եմ ծխախոտից», «Զզվում եմ սերիալներից», «Զզվում եմ միջանկյալներից»: Վերջինիս դեպքում հեղինակը հետևյալ գրառումն էր թողել. «Էն որ միջանկյալին մի օր ա մնացել, բայց դուք դեռ ոչ մի հարց չեք սովորել… Ու սենց մտովի պատկերացնում եք 50 հարցանի հարցաշարը, ու էդ միտքը ձեզ ահավոր տանջում ա, բայց մեկ ա չեք պարապում: 🙂 Բլոգեր Վահագն Քեշիշյանն էլ զզվում է …. «Երբ ես դասից տուն եմ գալիս, մեր հարեւանները մեր տունն են ըլնում: Գալիս են նստում են ու չեն հասկանում, որ դասից հոգնած եկել եմ ու ուզում եմ հաց ուտեմ ու հանգստանամ: Ամեն ինչ անում եմ, որ գնան, բայց շատ պնդաճակատ են ու մինչեւ ինձ հունից հանելը նստում են: »

ՀՏ Հայկոն էլ իր երգերից մեկում ասում է. Ես հոգնել եմ
Արդեն զզվում եմ, էն խոսքը չի
Արդեն ստե՛սա հասել
Ե՞րբ ա պրծնելու էս ամեն ինչը:
Երգիչը հոգնել և զզվում է նախանձ, բամբասկոտ մարդկանցից, մեր հայկական շոուբիզնեսից` ասելով, որ բոլորի երգերն ու տեսահոլովակներն էլ նույն են: Ու այսպես հետզհետե ավելանում է «զզվողների» շարքը : «Ռեալ մադրիդի» ֆանատները զզվում են «Բարսա» թիմից, ՍՐԱՆՔ ` հակառակը: Աղջիկները զզվում են հարբեցող տղաներից, տղաներն էլ` «ֆռֆռացող աղջիկներից»: Բավական է, որ համացանցում ինչ-որ մեկը գրի «Զզվում եմ ….երգչից կամ էլ … թիմից», միանգամից մի խումբ ակտիվիստներ կհայտվեն իրենց մեկնաբանություններով, որոնց մեջ կլինեն թե պարկեշտ, և թե գռեհիկ արտահայտություններ: Ամենից առաջ կգրեն նրանք, ովքեր համարյա չեն ճանաչում այդ երգչին կամ էլ թիմին: Հետքրքիր է նաև այն, որ ըստ AskMen.com-ի անցկացրած հարցմանը ` այն է՝ հանրաճանաչ մարդկանցից ումի՞ց եք ամենաշատը զզվել, հայազգի մոդել Քիմ Քարդաշյանը զբաղեցրել է երրորդ տեղը:

Մինչ այս ընթացքում զզվողների թիվը կավելանա, զգուշացնեմ, որ զզվելուց ալերգիա մի քայլ է: Ալերգոլոգ Մարգարիտա Հովնանյանի խոսքով` այն մեծապես կախված է նյարդային համակարգից: «Մարդիկ կարող են զզվել սննդից, կենդանիներից, ինչու չէ նաև հենց մարդկանցից, բայց դա հազվադեպ դեպքերում: Ալերգիան ուղեկցվում է ցանով կամ էլ քոսով: Նման դեպքերում անհրաժեշտ է բուժում, որն առանց մասնագետի օգնության գրեթե անհնար է»,-ասում է նա:

Ուրիշի բաժակից խմելուց զզվացող` Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031