Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետն առաջարկել է պատժել մեղավոր բժիշկներին

Հունվար 31,2012 18:03

Սյունիքի մարզպետարանում աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներն այսօր ներկայացրել են 2011թ. կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ:

Մարզպետը  վարչությունների կատարած աշխատանքը դրական գնահատելուց զատ, նաեւ մատնանշեց առկա թերությունները եւ հանձնարարեց ավելի ուշադիր լինել եւ շտկել դրանք: Մասնավորապես առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության աշխատակազմին հանձնարարեց   պատժիչ քայլեր ձեռնարկել մանկական մահացության համար մեղավորություն ունեցող բժիշկներին: Առողջապահության բնագավառի պատասխանատուները տեղեկացրին, որ մանկական մահացությունը նվազագույններից է հանրապետությունում, բայց մարզպետը նշեց, որ կարելի է հնարավորն անել  դրանցից խուսափելու եւ գրանցված նույնիսկ ցածր ցուցանիշը չունենալու համար եւ պատասխանատուներին հորդորեց անպայման պատժել մեղավոր բժիշկներին:

Առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից ներկայացված հաշվետվության համաձայն` 2011թ.-ին մանկական մահացությունը կազմել է 8.1:  «Մեղրիում 0-1 տարեկան երեխաների մահացության ցուցանիշն ամենաբարձրն է` 6 դեպք, նախորդ տարվա 1-ի փոխարեն, Կապանում 5 մահացություն է եղել` 2010թ.-ի 11-ի փոխարեն, Քաջարանում 1 դեպք, ինչպես եւ անցած տարի, Գորիսում 4 դեպք գրանցվել էր 2010-ին, 2011-ին մահեր չեն եղել, Սիսիանում 1 մահացություն է եղել նախորդ տարի, իսկ 2010-ին Սիսիանում ոչ մի դեպք չէր արձանագրվել:

2011 թվականին մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 1537 երեխա, 270 / 17.5% / դեպքում ծննդալուծումն իրականացվել է կեսարյան հատմամբ: Մարզում 2011 թվականին գրանցվել են 1604 /2010թ.` 1736/ նորածիններ», – տեղեկացնում են առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պատասխանատուները:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031