Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

6-րդ վարչությունը կաթվածահար է արել Գյումրու մանկավարժականի աշխատանքները

Հունվար 31,2012 17:55

Արմավիրցի ուսանողից 150 000 դրամ կաշառք ստանալու մեղադրանքով մեկ օր առաջ ձերբակալվել էր Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի 70-ամյա դեկան Արտաշես Մկոյանը: Այսօր ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները դարձյալ ինստիտուտում էին. ստուգումներ անցկացնելու նպատակով նրանք կապարակնքեցին նաև պատմաբանասիրական ֆակուլտետի դեկանատի, դեկանի կաբինետի դռները,իսկ վաղ առավոտից ոստիկանություն են հրավիրում ու հարցաքննում տարբեր ֆակուլտետների դեկաններին, քարտուղարներին ու ամբիոնի վարիչներին:

Ավելին, ոստիկանները պահակ են կարգել կապարակնքված կաբինետների դռների մոտ: Մի խոսքով, նրանք իրենց ցուցադրական մեթոդներով այնպիսի վիճակ են ստեղծել, որ ինքնըստինքյան խափանվել է հեռակա ուսուցման դասագործընթացը:

Այս փաստն անչափ զայրացրել է մանկավարժականի անձնակազմին, որոնցից շատերը գրեթե համոզված են, որ կատարվածը քաղաքական խաղ է, և բացարձակապես կապ չունի կոռուպցիայի դեմ իրական պայքարի հետ: §Ոչ մեկը չի ասում կոռուպցիայի դեմ մի պայքարեք, պայքարեք, բայց մարդավայել ձևով, այլ ոչ թե ստալինյան մեթոդներով`ջահելների մեջ շպիոններ ու գործ տվողներ բուծելով¦,- վրդովված փոխանցեցին որոշ դասախոսներ` խնդրելով այս լարված պահին չհրապարակել իրենց անուն-ազգանունները:

Նրանք միաժամանակ նաև խոստացան առաջիկայում հավաքվել ու իրենց գնահատականը բարձրաձայնել բուհական կոռուպցիա թեմայի ու մանկավարժականում ոստիկանների կողմից ստեղծված տհաճ մթնոլորտի մասին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031