Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են քվեարկելու Հայաստանից դուրս գտնվող քաղաքացիները

Հունվար 31,2012 17:33

ՀՀ ԱԺ ընտրության մասնակցելու ցանկություն ունեցող ՀՀ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների աշխատողների, նրանց ընտանիքների անդամների եւ դրսում աշխատող ՀՀ  քաղաքացիների համար կկազմակերպվի էլեկտրոնային քվեարկություն: Նման դրույթ կա ՀՀ նոր ընտրական օրենսգրքում եւ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր սահմանեց կարգը:

Սա առաջին փորձն է Հայաստանում: Ապագայում հնարավոր է նման քվեարկություն կազմակերպվի նաեւ Հայաստանի ներսում:

Համաձայն կարգի, Հայաստանի դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների աշխատողների եւ նրանք ընտանիքի քվեարկելու իրավունք ունեցող անդամների ցուցակը ՀՀ արտաքին գործերի նախարարություն կներկայացվի քվեարկության օրվանից 50 օր առաջ, ԱԳՆ-ն կստուգի դրանք եւ ԿԸՀ կներկայացնի 41 օր առաջ, ԿԸՀ-ն երկօրյա ժամկետում կհրապարակի դրանք եւ ԱԳՆ-ին փակ ծրարներով կտրամադրի քվեարկողի անհատական ծածկագրեր, որոնք կուղարկվեն դրսի քվեարկողներին:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ասաց, որ արվել է առավելագույնը ընտրության գաղտնիությունը, թափանցիկությունն ու անվտանգությունը ապահովելու համար:

Դրսի մեր քաղաքացիները պետք է քվեարկեն Հայաստանում քվեարկության օրվանից ոչ շուտ 9 եւ ուշ, քան 5 օր առաջ: Իսկ ահա նրանց քվեարկության արդյունքները ամփոփվելու են ընդհանուր քվեարկության արդյունքների հետ:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031