Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ կամավորականների շարժումը» ՀԱԿ-ի նախընտրական դաշինքո՞ւմ է

Հունվար 31,2012 17:03

Անցած ուրբաթ օրը կայացած քաղխորհրդի նիստում Հայ ազգային կոնգրեսը որոշում էր ընդունել, որ ՀԱԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ՀԱԿ անդամ 18 կուսակցությունների եւ հասարակական-քաղաքական նախաձեռնությունների դաշինքով: Երեկ, մամուլի ասուլիսում, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն արդեն պաշտոնապես հրապարակեց ՀԱԿ քաղխորհրդի որոշումը:

Այս ամենում հետաքրքիրն այն է, որ ՀԱԿ անդամ 18 կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ցանկում է նաեւ «Հայ կամավորականների շարժում» հասարակական-քաղաքական նախաձեռնությունը (), որի համակարգողն է Ժիրայր Սեֆիլյանը:

Aravot.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ արդյոք մասնակցել են հիշյալ քաղխորհրդի նիստին եւ որոշման կայացմանը, Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ իրենք վաղուց արդեն չեն մասնակցում ՀԱԿ-ի աշխատանքներին: Այդ դեպքում ինչո՞ւ են Կոնգրեսում շարունակում իրենց անունից եւս հանդես գալ, Սեֆիլյանը պատասխանեց. «Այդ հարցն իրենց ուղղեք»:

Այս առիթով Aravot.am-ը մեկնաբանություններ խնդրեց նաեւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից: Վերջինս հստակեցրեց. «Այդ նախաձեռնության ստեղծման օրվանից Սամվել Հարությունյանը եղել է «Հայ կամավորական համախմբում» նախաձեռնության ներկայացուցիչը ՀԱԿ քաղխորհրդում, մշտապես մասնակցել է բոլոր նիստերին եւ տվել իր համաձայնությունը: Այնպես որ՝ հարց չի կարող լինել»: Դիտարկմանը՝ իրենք իրար մե՞ջ խնդիր ունեն, Զուրաբյանը հակադարձեց. «Այդ առումով ոչինչ ասել չեմ կարող»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031