Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացած կամ հանրապետությունից դուրս գտնվողները կենսաթոշակ էլ չեն ստանա

Հունվար 31,2012 16:40

«Այս տարվանից  կենսաթոշակային համակարգում անճշտություններ չեն լինի»,- այսօրվա ասուլիսում վստահեցրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: Նա բացառեց Հայաստանից բացակայող կամ արդեն մահացած անձանց թոշակներ տրամադրելու հնարավորությունը. «Այս տարվա հուլիսից կունենանք բացարձակ ճշտություններով կենսաթոշակային նոր տեղեկատվական բազա , որը թույլ կտա՝ հստակ պատկերացում ունենալ, թե Հայաստանում քանի՞ կենսաթոշակառու կա ու ի՞նչ տեսակի կենսաթոշակներ են ստանում»:

Նախարարն ասաց, որ տեղեկատվական բազաները վերանայելուց հետո պարզել են, որ գրանցված մոտ 520.000 կենսաթոշակառուներից իրականում գրանցված են 509.000-ը:

Կենսաթոշակային համակարգը կարգավորելուց բացի, նախարարության այս տարվա առաջնահերթ ծրագրերից է նաեւ սոցիալական աշխատողի ինստիտուտ ստեղծելը.  «Այսինքն՝ կենսաթոշակի, ընտանեկան նպաստի, գործազրկության, երեխայի ծննդյան նպաստի, հաշմանդամության հարցեր եւ այսպիսի այլ ծառայությունները քաղաքացիները կստանան մեկ ընդունարանում: Որ ծառայությունները մատուցվեն որակով ու վերանան քաշքշուկները, այս տարվանից հանրապետությունում նախատեսել ենք մոտ 15 սոցիալական ինտեգրված ծառայություներ»:

Երրորդ ու վերջին առաջնահերթությունը երեխաների իրավունքների պաշտպանությանն է վերաբերում. «Մանկատանը գտնվող այն երեխան, որը չպետք է լինի մանկատանը, այլ պետք է լինի իր ընտանիքում՝ պետք է վերադարձնենք ընտանիք»: Հենց դրանով է պայմանավորված « Զատիկ» մանկատան ցերեկային աջակցության կենտրոն դառնալը: Նախարարի խոսքերով, սոցիալապես անապահով կամ անօթեւան երեխաներն այստեղ  3 ամիս աջակցություն ստանալուց հետո կվերադառնան ընտանիք:

Պարոն Գրիգորյանն ասաց, որ փոփոխություններ են լինելու նաեւ հաշմանդամության խմբերի տրամադրման կարգերում. հաշմանդամ են ճանաչվելու աշխատունակության որոշակի կորուստ ունեցողները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031