Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այ գյուղացի». Հոգեբանական ճնշման հետեւանքները

Հունվար 31,2012 16:30

18-ամյա Լիանա Գրիգորյանը ինը տարեկան էր, երբ ընտանիքը Արմավիրի մարզից տեղափոխվեց Երեւվան: Ծնվել ու մեծացել էր գյուղական համայնքում՝ հողագործի ընտանիքում: Լիանան առաջին անգամ էր տեսնում այդքան շատ լսված վարդագույն քաղաքը. հիշում է, թե ինչպես էր  զարմացած հայացքով նայում բոլոր բարձրահարկ շենքերին եւ, ինչպես առաջին անգամ, օգտվեց վերելակից. «Կարծես հեքիաթում լինեի. օրվա ընթացքում անընդհատ վերելակով վերուվար էի անում»: Մայրաքաղաք գալու երկրորդ օրը նա պետք է գնար դպրոց: Դպրոց, որն այնքան էլ գրկաբաց չընդունեց նրան. «Չորրորդ դասարան էի, նոր շրջապատ, անծանոթ ընկերներ, ուսուցիչներ: Երբ ասացի, որ գյուղից եմ դասվարիս դեմքին հեգնանքով լի միմիկաներ նկատեցի, որը մինչ այսօր չեմ մոռանում»:  Նրա հետ դասընկերները չէին շփվում, քանի որ դասվարը մի քանի անգամ նրան դիմել է ոչ թէ անուն-ազգանունով, այլ հեգնանքով՝ «այ գյուղացի»: Նման վերաբերմունքի արդյունքում էլ  երեխաները կարծել են, որ գյուղացի է, ապա դա վատ է եւ նրա հետ պետք չէ շփվել: Ժամանակի ընթացքում ամեն բան իր տեղն է ընկնում: Մի քանի տարի անց, երեխաները հասկանում են, որ գյուղացի լինելը վատ բան չէ եւ սկսում են ընկերանալ. «Հոգեբանական ճնշումը մեծ է եղել: Ես երեւի այն եզակի մարդկանցից եմ, ով երբեք չէր ցանկանա կրկին մանկանալ: Այսօր երբ անցնում եմ ցանկացած դպրոցի կողքով, ասես սիրտս սեւանում է»: Դասվարի կողմից հոգեբանական ճնշումները թողել են իրենց հետեւանքները: Այսօր ՀՊՄՀ-ի ուսանողուհի է եւ հաճախ դիմում է հոգեբանի օգնությանը. «Սխալ մոտեցում է եղել երեխայի հանդեպ, թե՛ ծնողների, թե՛ դասվարի կողմից: Ծնողը պետք է հասկանար երեխային, թե ինչու՞ է  այդ օրը երեխան անտրամադրիր, ինչու՞ է նրա մոտ գնալով սրվում դեպրեսիոն վիճակը: Հոգեբանական թեստերի միջոցով, հասկանում ես, որ ճնշվածությունը մեծ է եղել, թողնելով որոշակի նստվածք, որից էլ առաջացել է ինքնագնահատականի ցածր բնորոշում ինքն իր հանդեպ: Երեխայի պարփակված լինելը թույլ չի տվել հասկանալ ծնողներին խնդրի իրական եւ լուրջ պատճառները, համարելով մանկական կապրիզ, որն էլ գնալով խորացել է»,-ասում է հոգեբան Անահիտ Ղազարյանը: Լիանան շուրջ երեք տարի է՝ ինչ դիմում է նրա օգնությանը. «Նա ինձ շատ է օգնում: Նրա հետ ունեցած փոքրիկ զրույցն անգամ ինձ հանգստացնում եւ ավելի վստահ է դարձնում»,-ասում է նա: Այսօր էլ, երբ ինչ-որ բանից հոգեբանորեն ճնշվում է, դիմում է նրան, վերջինս էլ կարողանում է շատ արագ դուրս բերել նրան այդ վիճակից:

Քրիստինա Միրզոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031